Բաղադրությունը
Խմոր
- 140 գ ալյուր,
- 30 գ կակաո,
- 4 հատ ձու,
- 150-180 գ շաքարավազ,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 4 ճաշի գդալ ձեթ,
- վանիլին:
Կրեմ
- 500 մլ սերուցք (33% և ավել),
- սրճային լուծույթ (2 թեյի գդալ լուծվող սուրճ, 100 մլ ջուր, 2 ճաշի գդալ շաքարավազ):
Օշարակ
- 200 մլ ջուր,
- 3 թեյի գդալ սուրճ,
- 3 ճաշի գդալ շաքարվազ:
Պատրաստման եղանակը
Ձուն հարել, քիչ անց ավելացնել շաքարավազը և միասին հարել այնքան, մինչև զանգվածը կփրփրի, և ծավալը կավելանա:
Ալյուրը և կակաոն մաղով անցկացնել, ավելացնել ձվով զանգվածի վրա, այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և խառնել:
Վերջում ձեթ ավելացնել և կրկին խառնել:
Խմորը լցնել ձևամանի (22սմ) մեջ: Ձևամանի մեջ նախապես յուղաթուղթ փռել:
Թխել մոտ 35 րոպե 180 ջերմաստիճանում:
Պատրաստի խմորը թողնել, որ հովանա:
Այդ ընթացքում պատրաստել օշարակը, կրեմի համար նախատեսված սրճային լուծույթը և թողնել, որ սառչեն:
Խմորը բաժանել 3 հավասար մասի:
Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել` աստիճանաբար ավելացնելով արագությունը, այնուհետև մաս-մաս ավելացնել սրճային լուծույթը՝ զուգահեռաբար հարելով: Կրեմը պետք է կայուն ստացվի:
Խմորի շերտերը թրջել օշարակով, դրանց վրա հաստ շերտով կրեմ քսել և 30 րոպե թոսղնել, որ կրեմը ներծծվի:
Այնուհետև կրեմից մի փոքր մնացած մասը քսել տորթի կողքերին և վերևի շերտին:
Ձևավորել ըստ ցանկության:
Բարի ախորժակ