Բաղադրությունը
- Խմոր
3 հատ ձու,
150 գ շաքարավազ,
10 գ վանիլին,
60 գ կաթ,
4 ճաշի գդալ ձեթ,
110 գ ալյուր,
30 գ կակաո,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
1/3 թեյի գդալ սոդա,
1/3 թեյի գդալ աղ:
- Օշարակ (խմորը թրջելու համար)
200 մլ թունդ սուրճ,
2-3 ճաշի գդալ շաքարավազ:
- Կրեմ
500 մլ սերուցք (33%),
120 մլ թունդ սուրճ,
3-4 ճաշի գդալ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Ձուն և աղը մոտ 1 րոպե հարել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և ևս 10 րոպե հարել:
Այնուհետև ավելացնել ձեթը, կաթը ու կրկին հարել մոտ 30 վայրկյան:
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և սոդան առանձին խառնել, 2 մասով ավելացնել զանգվածի վրա՝ մաղով անցկացնելով, ու լավ խառնել:
Խմորը լցնել ձևամանի մեջ (20-22 սմ): Ձևամանի հատակը և կողքերը յուղաթղթով ծածկել:
Թխել 175 ջերմաստիճանում 40-45 րոպե:
Պատրաստի տորթը թողնել, որ հովանա, հետո բաժանել 3 հավասար մասերի:
Կրեմը պատրաստելու համար նախ հարել սառը սերուցքը, ապա առանձին սուրճ պատրաստել՝ 3-4 ճաշի գդալ շաքարավազով: Սուրճով պատրաստված օշարակը թողնել, որ հովանա, հետո մաս-մաս ավելացնել սերուցքի վրա: Ամեն անգամ օշարակը ավելացնելիս շատ կարճ հարել:
Սերուցքը երկար հարել հարկավոր չէ: Սկզբից մինչև վերջ հարելու ժամանակը պետք է կազմի մոտ 5 րոպե:
Պատրաստել օշարակ խմորը թրջելու համար և թողնել, որ հովանա:
Տորթը հավաքելիս յուրաքանչյուր շերտին օշարակ և կրեմ քսել: Ձևավորել կակաոյով, նախաճաշի գնդիկներով կամ էլ ըստ ցանկության:
Բարի ախորժակ