Բաղադրատոմսեր Թխվածքներ

Շոկոլադե սուպեր տորթ, առանց կարագի. ընդամենը 20 րոպեում կպատրաստեք այս համեղությունը

Շոկոլադե տորթ
Քաղցրի սիրահարների ամենասիրելի տորթը:

Բաղադրիչներ

  • 260 գ ալյուր
  • 410 գ շաքարավազ
  • 90 գ կակաո
  • 2 թեյի գդալ սոդա
  • 1 թեյի գդալ աղ
  • 2 հատ ձու
  • 300 մլ կաթ
  • 240 մլ բուսայուղ
  • 100 մլ տաք ջուր
  • 1 թեյի գդալ վանիլին
  • 240 մլ խտացրած կաթ
  • 130 գ սև շոկոլադ

Կրեմ

  • 300 մլ սերուցք
  • 90 գ շաքարի փոշի
  • 5 գ կակաո
  • շոկոլադե քերուկ

Պատրաստման եղանակը

  • Տորթի չոր բաղադրիչները խառնել իրար:
  • Ավելացնել բուսյուղը, կաթը, հարած ձուն, և լավ հարել:
  • Ավելացնել ջուրը, և խառնել մինչև միասեռ զանգված ստացվի:
  • Տարայի մեջ բուսայուղ քսել, խմորը լցնել, թխել 160°C ջեռոցում 45-50 րոպե:
  • Խտացրած կաթը տաքացնել, եռացրած ջրի վրա, ավելացնել շոկոլադը, և լավ խառնել:
  • Խմորի վրա անցքեր բացել, վրան լցնել ջնարակը, հավասարաչափ տարածել:
  • Սերուցքը լավ հարել մինչև ծավալը մեծանա, ավելացնել շաքարի փոշին, կակաոն, և լավ խառնել:
  • Կրեմը հավասրաչափ տարածել տորթի վրա, վրան ցանել շոկոլադի քերուկը:
  • Դնել սառնարանում 1 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: