Արագ և հեշտ պատրաստվող այս բլիթները իսկական շոկոլադասերների համար են

Շոկոլադե-նարնջային թխվածքաբլիթներ
45 րոպե

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 110 գ կարագ
  • 50 մլ նարնջի հյութ կամ կաթ
  • +/- 180 գ ալյուր
  • 40 գ կակաո
  • 1  թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • 1 հատ նարնջի ցեդրա (ըստ ցանկության)
  • վանիլ
  • սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակը

1 Շաքարավազը, փափուկ կարագը, աղը և վանիլը խառնել, իսկ հետո 2-3 րոպե հարել:
2 Ավելացնել 1 հատ ձու և 1-2 րոպե հարել:
3 Այնուհետև ավելացնել նարնջի ցեդրան, նարնջի հյութը և կրկին 1-2 րոպե հարել:
4 Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը խառնել, մաղել և 2-3 մասով ավելացնել զանգվածի մեջ՝ յուրաքանչյուր անգամ խառնելով:
5 Ստացվում է փափուկ և կպչուն խմոր:
6 Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և խմորի կտորները գդալի կամ խոհարարական պարիկի միջոցով դնել դրա մեջ: Կտորները մի փոքր տափակացնել:
7 Բլիթների վրա քերված շոկոլադ շաղ տալ:
8 Թխել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 8-10 րոպե:
Կիսվել Facebook-ում