Շոկոլադե-կարամելային տորթ, որի համից չեք կշտանա

Բաղադրությունը

  • Խմոր

200 գ ալյուր,

200 գ շաքարավազ,

2 ճաշի գդալ կակաո,

3 հատ ձու,

200 գ թթվասեր (15%),

2 թեյի գդալ փխրեցուցիչ:

  • Կրեմ

1 տուփ եփած խտացրած կաթ,

250 գ կարագ,

3 ճաշի գդալ կակաո (ըստ ցանկության),

10 գ վանիլին:

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը լավ հարել:

Ալյուրը և կակաոն առանձին ամանի մեջ մաղել, ավելացնել փխրեցուցիչը:

Ձվով ու շաքարավազով զանգվածին ավելացնել թթվասերը, մաս-մաս ավելացնել ալյուրով զանգվածը և անընդհատ հարել:

Ձևամանի (22սմ) հատակին յուղաթուղթ փռել, և խմորը լցնել մեջը:

Թխել 30 րոպե:

Պատրաստի խմորը թողնել, որ հովանա, իսկ հետո բաժանել 2 մասի: Վերևում առաջացած ուռուցիկ մասը կտրել հավասարեցնելու համար և հետագայում օգտագործել տորթը փշրանքներով ձևավորելու համար:

Պատրաստել կրեմը՝ հարելով բոլոր բաղադրիչները:

Տորթի յուրաքանչյուր շերտին և կողքերին կրեմ քսել: Կողանյին հատվածները ձևավորել փշրանքներով, իսկ վերին շերտը` շոկոլադով:

Տորթը մի քանի ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում