Բաղադրությունը
- Խմորը
մոտ 100 գ ալյուր,
50 գ շաքարի փոշի,
75 գ փափուկ կարագ,
25 գ կակաո,
1 դեղնուց,
0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
1 պտղունց աղ:
- Կրեմ
80 գ փափուկ կարագ,
80 գ շաքարի փոշի,
Վանիլին:
Պատրաստման եղանակը
Կարագը, շաքարի փոշին ծառնել, ավելացնել աղը և հարել 1-2 րոպե:
Ավելացնել դեղնուցը և կրկին հարել:
Ալյուրը և կակաոն խառնել, մաղով անցկացնել և ավելացնել կարագով զանգվածի վրա: Ցանկության դեպքում ավելացնել նաև փխրեցուցիչ և հարել:
Եթե խմորը շատ մանր կտորներ մեջը պարունակի և միավորել չսացվի, ապա ավելացնել 1 ճաշի գդալ կաթ կամ ջուր:
Ստացված խմորը ձեռքերով հավաքել, գունդ դարձնել, ծածկել սսնդային տոպրակով և 20 րոպե դնել սառնարանում:
Այնուհետև խմորը բաժանել 2 մասի, գրտնակել մոտ 3 մմ հաստությամբ:
Խմորից կլոր շրջաններ կտրել, ձևամանի մեջ յուղաթուղթ փռել և թխել 180 ջերմաստիճանում 7-10 րոպե:
Կրեմը պատրաստելու համար կարագը 1-2 րոպե հարել այնքան ժամանակ, մինչև սպիտակ և փքված զանգված կստացվի, այնուհետև ավելացնել շաքարի փոշին, վանիլինը և ևս 2 րոպե հարել:
Կրեմից մի փոքր մաս լցնել պատրաստի բլիթի վրա և մյուս բլիթով ծածկել:
Բարի ախորժակ