Բաղադրությունը
- 1 հատ միջին մեծության ձու,
- 100 գ և ավել շաքարավազ,
- 180 գ կեֆիր,
- 80 գ կարագ,
- +/- 220 գ ալյուր,
- 60 գ կակաո,
- 100 գ շոկոլադ,
- 1 թեյի գդալ լուծվող սուրճ,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 1 պտղունց աղ,
- վանիլին:
Պատրաստման եղանակը
Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 200 ջերմաստիճան:
Ալյուրը և կակաոն մաղել, ավելացնել շաքարավազ, փխրեցուցիչ, վանիլին, լուծվող սուրճ (ըստ ցանկության) և խառնել:
Սառը կարագը կտորներով կտրատել, ավելացնել ալյուրով զանգվածի մեջ և պատառաքաղով կամ ձեռքով լավ տրորել:
Սառը շոկոլադը կտորների բաժանել, և դրա մեծ մասը լցնել զանգվածի մեջ ու խառնել:
Կեֆրիր մեջ ձու և 1 պտղունց աղ ավելացնել, խառնել ու լցնել ալյուրով զանգվածի մեջ:
Խմորը խառնել: Այնուհետև տախտակի վրա ալյուր շաղ տալ, խմորը դնել վրան, խմորի վրա ևս ալյուր շաղ տալ, ու այն ձեռքերով շրջանաձև բացել (մոտ 22 սմ):
Խմորը բաժանել 8 կտորների (սեգմենտների):
Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, կտրոները դնել վրան, և կտորների վրա ձու կամ կաթ քսել, իսկ հետո մնացած շոկոլադի կտրոներով ձևավորել:
Թխել 15-20 րոպե 200 ջերմստիճանում:
Բարի ախորժակ