Շոկոլադե անհավանական տորթ, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի

Տորթ «Շոկո»
Անհավանական նուրբ համ, որը հալչում է բերանում, և ամենակարևորը ունիվերսալ բիսկվիթ, որը կարող եք ըստ ցանկության լրացնել Ձեր սիրելի միջուկով:

Բաղադրիչներ

  • 200 գ շաքարավազ
  • 1 բաժակ մածուն կամ կեֆիր
  • 250 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 1 թեյի գդալ սոդա
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 ճաշի գդալ կակաո

Կրեմ

  • 400 գ թթվասեր
  • 4 ճաշի գդալ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Կրեմ

1 Թթվասերը քամել, ավելացնել շաքարի փոշին և հարիչով հարել:

Բիսկվիթ

1 Ձուն հարել, քիչ–քիչ ավելացնել շաքարավազը:
2 Ավելացնել բուսայուղը, և հարիչով հարել:
3 Մածունի մեջ ավելացնել սոդա, խառնել մինչև փրփրելը:
4 Մածունը ավելացնել ձվին և խառնել:
5 Կակաոն խառնել ալյուրին, և քիչ– քիչ ավելացնել:
6 Ձևամանի ներսի հատվածին քսել բուսայուղը, և խմորը լցնել ձևամանի մեջ:
7 Դնել 180°C տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե:
8 Բիսկվիթը բաժանել 2 մասի, քսել կրեմը:
9 Կրեմի վրա կարող եք ավելացնել Ձեր ցանկացած միջուկը (մրգեր, ընդեղեն):
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում