Աղանդեր Բաղադրատոմսեր

Շոկոլադապատ պանրիկներ՝ տան պայմաններում

Շոկոլադեպատ պանրիկ
Անզուգական պանրիկներ՝ Ձեր իսկ ձեռքերով պատրաստված:

Բաղադրիչներ

  • 400 գ կաթնաշոռ
  • 50 գ կարագ
  • 70 գ շաքարի փոշի
  • 3 ճաշի գդալ կոկոսի փաթիլներ
  • 200 գ շոկոլադ
  • 30 մլ բուսայուղ
  • վանիլին

Պատրաստման եղանակը

  • Կաթնաշոռի վրա լցնել հալեցրած կարագը, շաքարի փոշին, վանիլինը, 2 ճաշի գդալ կոկոսի քերուկը և լավ խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի:
  • Ձեռքերով ստանալ կլոր կամ երկարավուն ձև:
  • Շոկոլադին ավելացնել բուսայուղը և հալեցնել:
  • Լցնել բաժակի մեջ, ավելացնել կոկոսի քեերուկը, և խառնել:
  • Պանրիկները թաթախել շոկոլադի մեջ, և դնել սառնարանում, որ սառչի:
Բարի ախորժակ: