Բաղադրատոմսեր Թխվածքներ

Շոկոլադային համեղություն՝ ցանկացած օրվա համար. տորթ «Պրահա»

Տորթ «Պրահա»
Այսքան համեղ, այսքան նուրբ համ, ամենահրաշալի տորթն է, որ երբևէ փորձել եք:

Բաղադրիչներ

  • 6 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 115 գ ալյուր
  • 40 գ կարագ
  • 25 գ կակաո
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ (ըստ ցանկության)

Կրեմ

  • 1 հատ ձվի դեղնուց
  • 20 մլ ջուր
  • 120 գ խտացրած կաթ
  • 200 գ կարագ
  • 10 գ կակաո
  • վանիլին
  • ծիրանի ջեմ կամ մուրաբա

Շոկոլադե ջնարակ

  • 100 գ սև շոկոլադ
  • 50 գ կարագ

Պատրաստման եղանակը

  • Ձվի դեղնուցը շաքարավազով հարել՝ մինչև սպիտակելը:
  • Սպիտակուցը շաքարավազով հարել՝ մինչև պինդ զանգված ստացվի:
  • Հարած դեղնուցը ավելացնել, և փայտե գդալով խառնել
  • Կակաոն խառնել ալյուրին, և քիչ-քիչ ավելացնել:
  • Կարագը հալեցնել եռացած ջրի վրա, այնուհետև ավելացնել խմորին:
  • Թխել 200°C ջեռոցում 30 րոպե:
  • Բիսկվիթը ծածկել սրբիչով, թողնել 8 ժամ:

Կրեմ

  • Խորը ամանի մեջ ձվի դեղնուցը խառնել ջրի հետ, ավելացնել խտացրած կաթը, և օշարակը դնել թույլ կրակի վրա:
  • Անդադար խառնել, մինչև օշարակի պնդանալը:
  • Կարագը վանիլինի հետ հարել, քիչ-քիչ ավելացնել օշարակը:
  • Ավելացնել կակաոն, և լավ հարել:
  • Բիսկվիթը բաժանել 3 հավասար մասերի:
  • Յուրաքանչյուր շերտը թրջել շաքարաջրով, վրան քսել կրեմը
  • Վրայի շերտին քսել ծիրանի ջեմը՝ բարակ շերտով:
  • Թողնել սառնարանում 20 րոպե:
  • Շոկոլադը և կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում կամ եռացրած ջրի վրա:
  • Շոկոլադե ջնարակը լցնել տորթի վրա, և ձևաևավորել ըստ ցանկության:
Բարի ախորժակ: