Բաղադրությունը
- 180 գ կաթնաշոռ,
- 1 հատ ձու,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 0.5 թեյի գդալ վանիլին,
- 1 շերտ շերտավոր խմոր,
- 40 գ չամիչ,
- 40 գ սպիտակ շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռի վրա ձու ջարդել, ավելացնել շաքարավազ, վանիլին և պատառաքաղով տրորել ու խառնել:
Շերտավոր խմորը գրդնակել:
Կաթնաշոռային զանգվածը քսել շերտի վրա, վրան չամիչ շաղ տալ, և խմորը փաթաթել:
Այնուհետև խմորը բաժանել մասերի:
Որպեսզի ջեռոցում կտորները շատ չտարածվեն, կարելի է յուղաթղթով գլանակներ պատրաստել, դակիչով ամրացնել ծայրերը, և կտորները դնել դրանց մեջ:
Թխել 180 ջերմստիճանում մոտ 30 րոպե:
Սպիտակ շոկոլադը հալեցնել և լցնել կտորների վրա:
Ցանկության դեպքում վրան չորացրած մրգեր շաղ տալ:
Բարի ախորժակ