Բաղադրիչներ
Խմորի համար`
325 գ կարագ
2 բաժակ շաքարավազ
6 ձու
600 գ ալյուր
2,5 գ փխրեցուցիչ
վանիլին
0,5 նարինջ
Կրեմի համար`
200 գ կարագ
0,5 թ/գ վանիլին
1 տուփ խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Կարագը հարել, ավելացնել շաքարավազ, հարել, մեկ-մեկ ավելացնել ձուն, հարել

Ավելացնել 1,5 բաժակ ալյուր և հարել

0,5 բաժակ ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ավելացնել ընդհանուր զանգվածին և հարել: Ավելացնել մի պտղունց վանիլին և գդալով խառնել
Ստացված խմորը լցնել ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ, հավասարապես տարածել, դնել 180°С տաքացրած ջեռոցում, միայն ներքևի ռեժիմով և թողնել 30-40 րոպե

Բաժակի օգնությամբ շրջանակներ կտրել

Խմորի մնացած մասը փշրանքների վերածել` զարդարելու համար

Նարնջից հյութ քամել, խառնել փշրանքներին

Կրեմի համար` կարագը հարել, ավելացնել վանիլին, խտացրած կաթ

Մեկ խմորե շրջանակի վրա կրեմ լցնել, մեկով` ծածկել: Ամբողջը պատել կրեմով և փշրանքներով
Եվ ահա՛ մեր «Ոզնիները» պատրաստ են )))

Բարի ախորժակ