Բաղադրիչներ
2 սմբուկ
2 ձու
պաքսիմատ
ալյուր
2 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ
1 լոլիկ
հազարի տերևներ
աղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը երկարությամբ կտրատել, համեմել աղով, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ
2 կողմից տապակել
Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և լավ խառնել: Լոլիկը միջին մեծությամբ կտրատել
Յուրաքանչյուր սմբուկի մեջ 1-ական թ/գ մայոնեզ քսել, հազարի տերև և 1 կտոր լոլիկ դնել, փաթաթել ռուլետի պես
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ