Բաղադրիչներ
Շոկոլադե խմորի համար`
170 գ կարագ
110 գ շոկոլադ
50 գ կակաո
150 գ շաքարավազ
150 գ շականակագույն շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
½ թ/գ աղ
2 ձու
1 ձվի դեղնուց
125 գ ալյուր
150 գ մանր շոկոլադ (կարելի է փոխարինել որևէ հատապտղով)
Սպիտակ խմորի համար`
155 գ ալյուր
170 գ փափուկ կարագ
200 գ շականակագույն շաքարավազ
65 գ սպիտակ շաքարավազ
վանիլին
աղ
150 գ մանր շոկոլադ
170 գ շոկոլադ+ 2 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարագին ավելացնել շոկոլադ և հալեցնել գոլորշու վրա

Ավելացնել կակաո, լավ խառնել, ապա ավելացնել սպիտակ և շականակագույն շաքարավազ, վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել

Ավելացնել 2 ձու և 1 ձվի դեղնուց` լավ խառնել

Ավելացնել ալյուր և լավ խառնել

Ավելացնել մանր կամ մանրացրած շոկոլադ, խառնել, լցնել կաղապարի մեջ և դնել 175-180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Սպիտակ խմորի պատրաստման համար անհրաժեշտ է ալյուրը ջեռոցում 7-9 րոպե բովել (175-180°С)

Կարագին ավելացնել շականակագույն և սպիտակ շաքարավազ, վանիլին, մի պտղունց աղ և լավ հարել

Բոված ալյուրը թողնել սառչի, ապա ավելացնել հալած կարագին, լավ խառնել (եթե շատ չոր ստացվի` ավելացրեք 1-2 ճ/գ կաթ կամ սերուցք) և 2-3 րոպե հարել

Ավելացնել մանր շոկոլադ և ստացված զանգվածը լցնել արդեն պատրաստ բիսկվիթի վրա ու լավ հավասարեցնել

170 գ շոկոլադին ավելացնել 2 ճ/գ կարագ, հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թխվածքին

20 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ