Շատ հետաքրքիր, յուրօրինակ ուտեստ` յուրօրինակ պատրաստման եղանակով: Լցոնած կարտոֆիլ

Բաղադրիչներ

6 կարտոֆիլ

300 գ աղացած միս

1 գլուխ սոխ

աղ

սև պղպեղ

1 ճ/գ կարտոֆիլի օսլա + 100 մլ ջուր

2,5 լ եռման ջուր

30 գ բեկոն + 0,5 սոխ, աղ, սև պղպեղ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

3 կարտոֆիլը խաշել, իսկ 3-ն անցկացնել քերիչով, քամել առաջացած հեղուկը

Խաշած կարտոֆիլն ավելացնել քերած կարտոֆիլին, ճզմել, համեմել աղով, լավ խառնել և խմորի պես հունցել

Բաժանել գնդերի

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ, լավ խառնել, բաժանել օվալաձև մասերի

Յուրաքանչյուր կարտոֆիլե գնդիկը բացել, 1 կտոր միս դնել, ծածկել

Կարտոֆիլի օսլային ավելացնել 100 մլ ջուր լավ խառնել, ապա ավելացնել եռման ջրին: Ավելացնել լցոնած կարտոֆիլները, թողնել 25 րոպե

Բեկոնը, սոխը տապակել, լցնել արդեն պատրաստ կարտոֆիլի վրա, զարդարել կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում