Շատ հեշտ պատրաստվող կաթնաշոռով նուրբ կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ

Բաղադրիչներ

  • 5 հատ ձու
  • 450-500 գ շաքարավազ
  • 1 կգ ալյուր
  • 400 գ կարագ
  • 10 գ փխրեցուցիչ
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար
  • 1 կգ կաթնաշոռ

Պատրաստման եղանակը

1 Ձեռքի հարիչով հարել ձուն, այնուհետև ավելացնել շաքարավազը և միասին հարել:
2 Ալյուրը լցնել խորը ամանի մեջ:
3 Սառը կարագը քերիչով անցկացնել և լցնել ալյուրի մեջ: Ավելացնել փխրեցուցիչ, վանիլային շաքար և խառնել:
4 Ձվով զանգվածի 1/3-րդ մասը լցնել ալյուրով զանգվածի մեջ, մնացած մասը՝ կաթնաշոռի ու խառնել:
5 Ալյուրով զանգվածի մի կեսը լցնել ջեռոցի ձևամանի մեջ և տարածել: Դրա վրա լցնել կաթնաշոռով զանգվածը ու կրկին տարածել:
6 Վերջում վերևի շերտին կրկին ալյուրով զանգվածը լցնել:
7 Թխել 35-40 րոպե 180-200 ջերմաստիճանում:
Կիսվել Facebook-ում