Սիսեռով աղցան

Թեթև աղցան, որն իր համով կզարմացնի Ձեր ընտանիքին:
Բաղադրիչներ
- 300 գ եփած բազուկ
- 200 գ եփած սիսեռ
- 1-2 ատամիկ սխտոր
- 30 գ կանաչի
- 50 գ պանիր
- 1-2 ճաշի գդալ բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Բազուկը մանր կտրատել: Ավելացնել սիսեռին:

- Սխտորը մանր կտրատել:

- Կանաչին մանրացնել, ավելացնել աղցանին:
- Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել աղցանին:

- Ավելացնել բուսայուղը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
