Բաղադրիչներ
150 գ շաքարավազ
5 հատ մանդարին
150 մլ ջուր
600 մլ թթվասեր
25 գ ժելատին
8 գ վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Թթթվասերը, շաքարավազն ու վանիլային շաքարավազը խառնել իրար, թողնել 10 րոպե, ապա նորից լավ խառնել
Ժելատինը սենյակային ջերմաստիճանի ջրով բացել, 15 րոպե թողնել, ապա դնել միկրովառարանում 5-7 վայրկյան կամ դնել տաք ջրով լի տարայի մեջ, որպեսզի լավ հալչի
Տաք ժելատինի մեջ 1 ճ/գ թթվասերային զանգվածից լցնել, խառնել, լցնել թթվասերի ընդհանուր զանգվածի վրա, լավ խառնել
Մանդարինները մաքրել (ցանկալի է առանց կորիզի), շարել փայտիկների վրա: Կաթի կամ հյութի տուփ վերցնել, վերևի հատվածը կտրել: Թթվասերի կեսը լցնել տուփի մեջ, ապա կենտրոնում դնել մանդարիններով շարված փայտիկը և ավելացնել թթվասերի մնացած մասը
Ծածկել փայլաթիթեղով և և 1 գիշեր թողնել սառնարանում
Հանել սառնարանից, թղթե տուփը կտրել անկյուններից, հանել աղանդերը, կտրտել և մատուցել )))
Բարի ախորժակ