Շատ համեղ, յուրօրինակ և բավականին հեշտ պատրաստվող աղցան: Սմբուկով և լոլիկով շերտավոր աղցան

Բաղադրիչներ

3 սմբուկ

2-3 լոլիկ

3 խաշած ձու

150 գ պանիր

3-4 ատամիկ սխտոր

մայոնեզ

համեմ

Պատրաստման եղանակը

Սմբուկները շրջանաձև կտրատել, համեմել աղով և 2 կողմից տապակել: Շարել մատուցվող ափսեյի մեջ

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, խառնել և քսել սմբուկներին

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ և մայոնեզ քսել

Ավելացնել մանր կտրատած ձու, մայոնեզ: Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել

Վերջին շերտը լոլիկ դնել, մայոնեզ քսել, ավելացնել քերած պանիր, զարդարել համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում