Շատ համեղ «Մրջնաբույն»

Բաղադրությունը

Խմոր

  • 200 գ կարագ,
  • 3 ճաշի գդալ շաքարավազ,
  • 4 ճաշի գդալ թթվասեր,
  • 400 գ ալյուր:

Կրեմ

  • 120 գ կարագ,
  • 3-4 ճաշի գդալ եփած խտացրած կաթ,
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել, ավելացնել շաքարավազ և թթվասեր ու խառնել:

Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել կարագով զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:

Հետո խմորը ձեռքերով տրորել ու բաժանել 2 մասի: Այս մասերը 30 րոպե դնել սառցախցիկում:

Խմորը պետք է պնդացած լինի, որից հետո այն հարկավոր է քերիչով անցկացնել ու լցնել յուղաթղթի վրա:

Թխել 15-20 րոպե 180 ջերմաստիճանում:

Թխվելուց հետո կտորները միմյանց կպած կլինեն, պարզապես հարկավոր է ձեռքերով փշրել:

Կրեմը պատրաստելու համար փափուկ կարագի վրա ավելացնել շաքարի փոշին և հարել, իսկ հետո ավելացնել խտացրած կաթն ու կրկին հարել:

Կրեմը պատրաստելիս շաքարի փոշու փոխարեն կարելի է մեղր օգտագործել:

Կրեմն ավելացնել խմորի փշրված կտորների մեջ ու խառնել:

Որևէ օղու բաժակ վերցնել, այս զանգվածը գդալով լցնել մեջը, իսկ հետո, բաժակի ներքևի մասին հարվածելով, թխվածքի կտորը հանել:

Կարելի է շոկոլադ հալեցնել և  բարակ շերտով շաղ տալ թխվածքի կտորների վրա:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում