Շատ համեղ, մի քիչ «քմահաճ», բայց արագ պատրաստվող և գեղեցիկ աղցան` «Կանացի քմահաճույք»

Բաղադրիչներ

300 գ խաշած հավի կրծքամիս

2 խաշած ձու

2 ատամիկ սխտոր

5 կտոր մարինացված անանաս

100 գ պանիր

3-4 ճ/գ մայոնեզ

սև և կարմիր պղպեղներ

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը մանր խորանարդներով կտրատել, ավելացնել 2 ճ/գ մայոնեզ, ճզմած սխտոր, սև և կարմիր պղպեղներ, մի պտղունց աղ

Լավ խառնել, լցնել մատուցվող ափսեյի մեջ և տարածել

Ավելացնել կտրատած անանաս, մայոնեզ քսել

Ձվերն անցկացնել քերիչով, համեմել պղպեղներով և մի փոքր աղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր

Զարդարել մայոնեզով, նռան հատիկներով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում