Բաղադրիչներ
1 հատ խաշած հավի կրծքամիս
2 հատ թթու վարունգ
4 հատ խաշած ձու
կանաչ սոխ
70 գ պանիր
աղ
սև պղպեղ
1 ճ/գ մայոնեզ
Վերջնական տեսքի համար`
100 գ պանիր
թարմ սամիթ
Պատրաստման եղանակը
Խաշած հավի կրծքամիսը, թթու վարունգը մանր կտրատել, խառնել իրար
Խաշած ձվերն անցկացնել քերիչով և ավելացնել կտրատած բաղադրիչներին
Պանիրն անցկացնել փոքր քերիչով, կանաչ սոխը մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել
Ստացված աղցանից գնդիկներ ձևավորել
Վերջնական տեսքի համար պանիրն անցկացնել փոքր քերիչով, սամիթը մանր կտրատել և խառնել իրար
Յուրաքանչյուր գնդիկը լավ թաթախել պանրի և սամիթի խառնուրդի մեջ
Եվ արդեն կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ