Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 հատ գազար
2 ցողուն նեխուր
1 բուլղարական պղպեղ
400 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
1է/գ աղ
1 լ տավարի մսի արգանակ
400 գ լոլիկ
2 հատ կարտոֆիլ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը, գազարը, նեխուրը, պղպեղը խորանարդաձև կտրատել
Աղացած միսը տապակել ուժեղ կրակի վրա, հանել թավայից և փոխարենը տապակել կտրատած բանջարեղենը
Նախ սոխը 2 րոպե տապակել, ապա ավելացնել գազարը, պղպեղն ու նեխուրը
Ավելացնել մանրացրած սխտոր, սև և կարմիր պղպեղներ, աղ, քիմիոն: Ավելացնել 1 լ տավարի մսի արգանակ
Ավելացնել կտրատած լոլիկը (բաժանել մեծ կտորների)
Ավելացնել տապակած միսը, թողնել թույլ կրակի վրա
Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, ծածկել կափարիչն ու թողնել այնքան, մինչև կարտոֆիլը եփվի
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ