Շատ համեղ, ախորժելի և առողջարար` մսով և բանջարեղենով ապուր

Բաղադրիչներ

1 կգ տավարի միս

2 գլուխ սոխ

4 գազար

2 ցողուն նեխուր

½ դեղին պղպեղ

½ կարմիր պղպեղ

½ կանաչ պղպեղ

2 կարտոֆիլ

3-4 ատամիկ սխտոր

1 դափնու տերև

քիմիոն

մաղադանոս

ձիթայուղ

1,5 լ ջուր

100 գ յոգուրտ

2 ձվի դեղնուց

աղ

սև հատիկավոր պղպեղ

Պատրաստման եղանակը

1 գլուխ սոխը, 1 գազարը, նեխուրը բաժանել 4 մասի, լցնել կաթսայի մեջ, ավելացնել միջին կտորների բաժանած միս, 1,5 լ ջուր, դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 40 րոպե

3 գազար անցկացնել քերիչով, մի պտղունց աղ ավելացնել և 2 րոպե տապակել ձիթայուղով: Ավելացնել խորանարդաձև կտրատած 1 գլուխ սոխ, թողնել 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, սխտորը և թողնել միջին ջերմության վրա 5 րոպե

Ավելացնել խաշած միսն ու արգանակը, խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, աղ, սև պղպեղ, քիմիոն, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե

Առանձին տարայի մեջ յոգուրտ լցնել, ավելացնել 2 ձվի դեղնուց և լավ խառնել

Ապուրից 1 շերեփ լցնել յոգուրտի վրա, խառնել, ապա ավելացնել ընդհանուր ապուրին, 3 րոպե թողնել թույլ կրակին

Ավելացնել մաղադանոս և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում