Բաղադրիչներ
500 գ կաղամբ
500 գ կարտոֆիլ
120 գ սոխ
150գ գազար
2 ճ/գ ձեթ
30 գ կարագ
200 մլ ջուր
1 թ/գ շաքարավազ
½ թ/գ սև պղպեղ
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Միջին ուժգնության կրակի վրա 3-4 րոպե տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, ավելացնել երկարությամբ կտրատած կաղամբը, քերած գազարը, թողնել կրակին ևս 3-4 րոպե, այնուհետև ավելացնել 100 մլ ջուր, փակել կափարիչը և թողնել 10 րոպե
Համեմել աղով, շաքարավազով, ավելացնել 100 գ ջուր, լավ խառնել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, փակել կափարիչը և թողնել տապակվի թույլ կրակի վրա 15 րոպե
Ավելացնել տոմատի մածուկը, կարագը, համեմել սև պղպեղով, լավ խառնել, թողնել ևս 5 րոպե
Կարող եք մատուցել կտրտած համեմով )))
Բարի ախորժակ