Շատ գեղեցիկ և իհարկե շատ համեղ տորթ աղցան, որը կարող եք պատրաստել և՛ տոնական, և՛ամենօրյա սեղանի համար

Բաղադրություն

խոզապուխտ

պանիր

2 հատ խաշած ձու

մայոնեզ

թարմ սունկ

լոլիկ

սոխ       

Պատրաստման եղանակը

Աղցանը պատրաստվում է ըստ շերտերի:

Առաջյին շերտի համար ափսեի վրա մայոնեզ քսել և լցնել խորանարդաձև կտրատած խոզապուխտը

Երկրորդ շերտը լցնել քերած պանիրը և մայոնեզ քսել

Երրորդ շերտը լցնել քերիչով անցկացրած ձուն և մայոնեզ քսել

Չորրորդ շերտի համար սունկը կտրատել, տապակել սոխի հետ, լցնել և մայոնեզ քսել

Հինգերորդ շերտը դարձյալ խաշած ձու լցնել

Վեցերորդ շերտի համար կիսալուսնաձև կտրատել լոլիկը և շարել աղցանի վրա

Աղցանը պատրաստ է ))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում