Բաղադրիչներ
400 գ շերտավոր խմոր
1 ձու
20 գ նշի փաթիլներ
120 գ սերուցք
200 գ խտացրած կաթ
120 գ նուտելլա շոկոլադ
100 գ միրգ կամ հատապտուղ (տեսակն ըստ ցանկության)
20 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Խմորից շրջանակներ կտրել, յուրաքանչյուրի մեջ ևս 1 փոքրիկ շրջանակ անել
Շրջանակները առանձնացնել 2 մասի` 1-ի վրա ձու քսել, մյուսը դնել 1-ի վրա, նորից ձու քսել, նշի փաթիներ ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Սերուցքին ավելացնել խտացրած կաթ, հարել, ավելացնել նուտելլա և դարձյալ հարել
Արդեն պատրաստ բլիթները լայնությամբ կիսել, կրեմ քսել, կտրտած միրգ կամ հատապտուղ ավելացնել
Դնել 2-րդ մասը, շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ