Շատ արագ պատրաստվող և բոլորիս կողմից սիրված աղցան

Բաղադրությունը

  • 3 հատ մեծ լոլիկ,
  • 1 հատ սոխ,
  • 150 գ պինդ պանիր կամ ֆետա պանիր,
  • 1 տուփ առանց կորիզի սև զեյթուն,
  • ռեհան,
  • մաղադանոս,
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ,
  • 3-5 ճաշի գդալ ձեթ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Լիլիկը և սոխը կտրատել:

Սոխը ցանկալի է կարմիր լինի, քանի որ այն ավելի քաղցր է:

Պանիրը կտրատել խորանարդներով:

Մաղադանոսը մեծ կտրատել:

Ռեհանը ձեռքով մասերի բաժանել:

Այս բաղադրիչները միավորել, ավելացնել զեյթուն, աղ, լիմոնի հյութ և ձեթ ու լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում