Շատ արագ պատրաստվող թխվածք՝ առանց ջանքերի

Բաղադրությունը

  • 4 հատ ձու,
  • 170 գ շաքարավազ,
  • 1 տուփ (8գ) վանիլին,
  • 1 պտղունց աղ,
  • 220 գ կարագ,
  • 150 գ նարնջի հյութ,
  • 10 գ փխրեցուցիչ,
  • 250 գ ալյուր,
  • 200-230 գ ջեմ:

Պատրաստման եղանակը

Ջեռոցը նախապես տաքացնել (220 աստիճան):

Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ:

Ձուն, շաքարավազը, վանիլինը և 1 պտղունց աղը հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի:

Այնուհետև ավելացնել հալեցրած կարագը (սենյակային ջերմաստիճանի), նարնջի հյութը և մի փոքր հարել:

Մաս-մաս ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբար հարելով: Ստացվում է շատ թույլ խմոր:

Ջեռոցի ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, և լցնել խմորը:

Թխել 15 րոպե:

Պատրաստի խմորը թողնել, որ հովանա, իսկ հետո կտրել 2 հավասար մասի: Ցանկալի է նախապես ծայրերը հավասարեցնել:

Շերտերից մեկի վրա ջեմ քսել, և 2-րդ շերտը հակառակ կողմով դնել 1-ին շերտի վրա:

2-րդ շերտի մակերեսին շատ բարակ շերտով ջեմ քսել, և ծայրերից հավասարեցված մասերը փշրել վրան:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում