Շատ արագ, գեղեցիկ և չափազանց համեղ նախաճաշ` խոզապուխտով

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

250 գ խոզապուխտ

200 գ պանիր

100 գ սպանախ

25 գ մայոնեզ

աղ

սև և կարմիր պղպեղներ

կաղապարի չափը՝ 24 սմ

Պատրաստման եղանակը

Խոզապուխտը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ, քերած պանիր, մանրացրած սպանախ և լավ խառնել

Շերտավոր խմորը բացել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել, ռուլետի պես փաթաթել

Բաժանել մասերի, շարել կաղապարի մեջ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում