Շատ արագ անհրաժեշտ է որևէ խմորեղեն պատրաստել, իսկ ժամանակը շատ կա՞րճ է` պատրաստեք այս բաղադրատոմսով և րոպեների ընթացքում դուք կունենաք շատ համեղ և օրիգինալ թխվածք «Ծույլ Նապոլեոն»

Բաղադրիչներ

800 գ շերըրտավոր առանց ձվի թխվածքաբլիթ

1 լ կաթ

4 ձու

150 գ կարագ

0,5 ճ/գ շաքարավազ

6 ճ/գ ալյուր

վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը, ալյուրը, վանիլային շաքարավազը խառնել իրար

Լավ խառնել, ավելացնել կաթ և դնել կրակին

Եփել՝ անընդհատ խառնելով, թողնել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, թողնել սառչի, ավելացնել կարագը և լավ խառնել

Բլիթները և կրեմը շերտերով դնել ընտրված կաղապարի մեջ

Վերջին շերտից հետո լավ կրեմ լցնել

Թխվածքաբլիթներից 3-4 հատ պահել, մանրացնել և լցնել թխվածքի վրա

Ահա և վերջ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում