Բաղադրիչներ
2 դդմիկ
4 միջին մեծության լոլիկ
250 գ սերուցքային պանիր
համեմ
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
2 ձու
ալյուր
Պատրաստման եղանակը
Դդմիկները բարակ և երկար կտրատել, համեմել աղով, թողնել 5 րոպե
Չորացնել, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել
Սերուցքային պանրին ավելացնել մանրացրած համեմ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Յուրաքանչյուր դդմիկի շերտի վրա պանրային սոուս քսել։ Լոլիկները կիսալուսնաձև կտրատել, 1-ական կտոր դնել դդմիկի մեջ և ռուլետի պես փաթաթել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ