Բաղադրիչներ
500 գ մանր բլղուր
1 կապ հազար
1 կապ թարմ համեմ
1 կապ կանաչ սոխ
2 հատ լոլիկ
6-8 ճ/գ տոմատի մածուկ(ջրով բացած)
1 կիտրոնի հյութ
200-250 մլ.լ. բուսայուղ
1-1,05 թ/գ աղ
1 թ/գ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Բլղուրի վրա եռման ջուր լցնել այնքան, որ այն ծածկվի և թողնել
Համեմը, սոխը մանր կտրատել, հազարի տերևների լայն մասն առանձնացնել զարդարելու համար` մ նացած մասը մանր կտրատել
Լոլիկը խորանարդաձև կտրատել
Թողնե բլղուրը սառչի, ապա ավելացնել բուսայուղը, տոմատի մածուկը, աղը, կարմիր պղպեղը և լավ խառնել
Ավելացնել կտրատած բաղադրիչները, 0,5 կիտրոնի հյութը և լավ խառնել
Մատուցվող ափսեյի մեջ առանձնացված հազարի տերևներ փռել, լցնել աղցանը, զարդարել կիտրոնով և մատուցել )))
Բարի ախորժակ