Շատերը դեռ չգիտեն այս հրաշալի միջոցների մասին, որոնք օգնում են մաշկն ավելի գեղեցիկ, փափուկ և առողջ դարձնել: Բրնձի ալյուրի օգտագործումը մաշկի խնամքի համար

Բրնձի ալյուրը բացարձակապես բնական արտադրանք է, որն ունի զարմանալի և շատ օգտակար հատկություններ, որոնց մասին շատաերը չգիտեն:

Իր մեջ պարունակելով օսլա, վիտամին E, B3` օգտակար են մաշկի խնամքի համար: Պարբերաբար օգտագործելով բրնձի ալյուրով պատրաստված դիմականեր` դուք կարող եք նվազեցնել տարիքային բծերի առաջացումը, պիգմենտային հետքերը, և իհարկե փայլ ու փափկություն հաղորդել ձեր մաշկին: Օգտակար է նաև խնդրահարույց մաշկի համար, քանի որ իր մեջ պարունակում է ֆոլաթթու, որը վերացնում է բորբոքումներն ու կարմրությունը, վերացնում սև կետիկները և փակում ծակոտկիները: Հատկապես օգնում է յուղոտ և կոմբինացված մաշկի պարագայում

Ձեզ ենք ներկայացնում բրնձի ալյուրից պատրաստվող դիմակների մի քանի տարբերակ:

Երիտասարդացնող դիմակ` կանաչ թեյով և բրնձի ալյուրով

300 մլ եռացրած ջրում թրմել կանաչ թեյը, թողնել 10-15 րոպե, լցնել 2 ճ/գ բրնձի ալյուր, լավ խառնել, թողնել 15 րոպե: Ստացված զանգվածով մաքրել դեմքը, թողնել 10 րոպե և լվանալ դեմքը: Օգտագործել շաբաթական 2 անգամ:

Հակապիգմենտային  դիմակ` քրքումով

3 թ/գ բրնձի ալյուրը, 2 թ/գ քրքումը և 1 թ/գ սպիտակ գլինան խառնել իրար, մի քիչ ջուր ավելացնել, որպեսզի ստացվի թթվասերի պես զանգված: Քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ

Փայլեցնող դիմակ` ձվով

2 ճ/գ բրնձի ալյուրին ավելացնել 1 ձվի սպիտակուց, քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ տաք ջրով

Տոնուսավորող բրնձե ալյուրի սառույցներ

1 բաժակ տաք ջրին ավելացնել 3 թ/գ բրնձի ալյուր, լավ խառնել, լցնել սառցե ամանների մեջ, դնել սառնարանում: Ամեն առավոտ, և առհասարակ ցանկացած դիմակ դնելուց հետո, 1 հատ սառույցով մաքրել դեմքը

Եղեք տեղեկացված և գեղեցիկ )))

Կիսվել Facebook-ում