Շա՜տ օրիգինալ բլիթներ են` յուրօրինակ համով, տեսքով, իսկ պատրաստվում են րոպեների ընթացքում: Անանուխով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ

50 գ անանուխ

1 ձու

80 գ շաքարավազ

100 գ հալեցրած կարագ

200 գ ալյուր

10 գ փխրեցուցիչ

50 գ շոկոլադ

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Անանուխին ավելացնել շաքարավազ, ձու և հարել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, հալեցրած կարագ և լավ խառնել

Ավելացնել մանր շոկոլադ, խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 30 րոպե թողնել սառնարանում

Հանել, գնդիկներ ձևել, թաթախել շաքարի փոշու մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում