Բաղադրիչներ
500 գ խաշած կարտոֆիլ
200 գ կարտոֆիլի օսլա
1,5 թ/գ աղ
130 մլ ջուր
2 ատամիկ սխտոր
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
մաղադանոս
4 ճ/գ ձեթ
60 գ կարագ
սառույց
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել օսլա, աղ, ջուր` մաս-մաս, խառնել, խմորի պես հունցել

Գնդիկներ ձևել, շշի օգնությամբ սնկի ձև տալ

Լցնել եռացող ջրի մեջ, 3 րոպե թողնել ուժեղ կրակի վրա

Սառույցը լցնել խոր տարայի մեջ, ավելացնել ջուր, սնկերը տեղափոխել այդ ջրի մեջ, թողնել մի քանի րոպե և հանել ջրից

Ավելացնել մանրացրած սխտոր, կարմիր պղպեղ, մաղադանոս: Կարագը հալեցնել և ավելացնել սնկերին

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ