Շա՜տ համեղ և բյուջետային աղցան` ամենապարզ բաղադրիչներով: Կաղամբով և լոբով աղցան

Բաղադրիչներ

300 գ կաղամբ

1 հատ գազար

1-2 հատ թթու վարունգ

200 գ խաշած լոբի

1-2 ատամիկ սխտոր

1 թ/գ հատիկավոր (ֆրանսիական) մանանեխ

1թ/գ համեմի աղացած սերմ

0,5 թ/գ սև պղպեղ

1 թ/գ խնձորի քացախ

2 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Կաղամբը մանր կտրատել, գազարն անցկացնել քերիչով

Ավելացնել կտրատած վարունգը

Ավելացնել խաշած լոբին, մանրացրած սխտորը, հատիկավոր մանանեխը, համեմի աղացած սերմը, սև պղպեղը, աղը`եթե անհրաժեշտություն լինի, քացախը, ձեթը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում