Շա՜տ ես սիրում սալ, բայց չգիտե՞ս ինչպես պատրաստել այն: Ահա՛, պահպանիր այս բաղադրատոմսը, պատրաստստի՛ր և վայելի՛ր: Սալի պատրաստում

Բաղադրիչներ

սալ

խոշոր աղ

1 գլուխ սխտոր

20 գ կծու պղպեղ

30 գ քաղցր պղպեղ

Պատրաստման եղանակը

Խոր տարայի մեջ խոշոր աղ լցնել, սալն ամբողջությամբ պատել աղի հաստ շերտով, թողնել նույն տարայում, ծածկել և 3 օր թողնել սառնարանում

3 օր անց մաքրել աղը, որն արդեն կլանած կլինի ավելորդ հեղուկը, ապա նորից պատել աղի հաստ շերտով և ևս 3 օր թողնել սառնարանում: Հանել, ավելորդ աղը հեռացնել

Սխտորը ճզմել, ավելացնել քաղցր և կծու պղպեղներ, լավ խառնել և թողնել 20 րոպե (անհրաժեշտության դեպքում 2 թ/գ ջուր ավելացնել)

Ստացված զանգվածով պատել ամբողջ սալը, փաթաթել փայլաթիթեղով և 5 օր թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում