Շա՜տ գեղեցիկ և համեղ նախուտեստ, ամենագեղեցիկ սպասված սեղանի համար։ Սաղմոնով նախուտեստ

Բաղադրիչներ

10 հատ վաֆլե զամբյուղներ

100 գ պանիր

50-100 գ թույլ աղադրված սաղմոն

3 ճ/գ յոգուրտ կամ մայոնեզ

1 խաշախ ձու

1 վարունգ

2 ատամիկ սխտոր

սամիթ

Պատրաստման եղանակը

Պանիրը, խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած սամիթ, ճզմած սխտոր, յոգուրտ կամ մայոնեզ և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել վաֆլե զամբյուղների մեջ

Սաղմոնը բաժանել բարակ շերտերի, ռուլետի պես փաթաթել, կիսել և կստացվի վարդ

Դնել զամբյուղների կենտրոնում

Վարունգը բարակ, կիսալուսնաձև կտրատել, 3-ական կտոր դնել վարդի շուրջը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում