Նրբաճաշակ ուտեստ, որը կարելի է մատուցել և՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանին: Բանջարեղենով և հավի մսով տապակա

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

աղ, սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ եգիպտացորենի օսլա

1 գլուխ սոխ

1/2 դեղին պղպեղ

1/2 կարմիր պղպեղ

5 օղակ արքայախնձոր

1 ճ/գ շաքարավազ

2 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ բրնձի քացախ

1 ատամիկ սխտոր

1 թ/գ տոմատի մածուկ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, եգիպտացորենի օսլա, լավ խառնել, տապակել և վերցնել կրակից

Սոխը, պղպեղները խորանարդաձև կտրատել, տապակել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր և թողնել ևս 2 րոպե

Սոյայի սոուսին ավելացնել շաքարավազ, քացախ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ և լավ խառնել։ Ստացված սոուսը և տապակած միսը ավելացնել բանջարեղենին

Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում