Նրբահամ և շատ գեղեցիկ այս թխվածքը կդառնա ձեր հյուրերի սիրելին: Եփովի կրեմով և բեզեյով թխվածք

Բաղադրիչներ

300 գ ալյուր

45 գ շաքարավազ+10 գ վանիլին

1 թ/գ փխրեցուցիչ

150 գ կարագ

1 ձու

Կրեմի համար`

4 ձվի դեղնուց

2 կիտրոնի կեղև և հյութ

200 գ շաքարավազ

60 գ եգիպտացորենի օսլա

300 մլ ջուր

Բեզեի համար`

4 ձվի սպիտակուց

աղ

180 գ շաքարավազ

Կաղապարի չափը` 27*18 սմ

Պատրաստման եղանակը

Ալյուրին ավելացնել շաքարավազ, վանիլին, փխրեցուցիչ, լավ խառնել

Կարագը սառեցնել, ապա թաթախելով ալյուրի մեջ` քերել

Լավ տրորել, կենտրոնական մասում 1 ձու կոտրել, տրորելով փափուկ խմոր հունցել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը դնել, տարածել, պատառաքաղի օգնեւթյամբ ծակծկել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է դեղնուցին ավելացնել 2 կիտրոնի կեղևի քերուկն ու հյութը, շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ավելացնել ջուր, խառնել և դնել թույլ կրակին: Անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Լցնել խմորի վրա, հավասարապես տարածել

Ձվի սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ, հարել, մաս-մաս ավելացնել շաքարավազ և շարունակել հարել: Լցնել եփած կրեմի վրա, ձևավորել ըստ ճաշակի և դնել 150°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում