Բաղադրիչներ
400 գ ալյուր
2 ձու
180 գ կարագ կամ մարգարին
3 ճ/գ թթվասեր
100 գ շաքարավազ
1 թ/գ փխրեցուցիչ
1 թ/գ վանիլային շաքարավազ
աղ
Միջուկի համար`
400 գ կաթնաշոռ
2 ճ/գ թթվասեր
80 շաքարավազ
1 ձու
1 թ/գ վանիլային շաքարավազ
1 թ/գ ջեմ
շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ ալյուր լցնել, կարագը թաթախել ալյուրի մեջ և քերել

Ձուն և շաքարավազը առանձին խառնել իրար, ավելացնել վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել

Ավելացնել ալյուրին, ավելացնել նաև թթվասեր, փխրեցուցիչ և լավ խառնլ

Խմոր հունցել, բաժանել 2 անհավասար մասերի: Փոքր մասը դնել պոլիէթիլենի մեջ, 40 րոպե թողնել սառցարանում: Մեծ մասը դնել պոլիէթիլենի մեջ և 40 րոպե թողնել սառնարանում

Առանձին տարայի մեջ կաթնաշոռ լցնել, ավելացնել շաքարավազ, թթվասեր, 1 ձու, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ջեռոցի թավայի վրա յուղաթուղթ փռել, խմորի մեծ մասը դնել, ձեռքով բացել

Լցնել կաթնաշոռային միջուկը

Խմորի փոքր մասը քերել և ավելացնել կաթնաշոռին

Խմորից մի քիչ պահել, ծաղկի ձևով կտրել, շարել խմորեղենի վրա և զարդարել ջեմով

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ