Նրբահամ ուտեստ, որը կարելի է մատուցել և՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանին։ Հավի կրծքամիսը՝ արքայախնձորով

Բաղադրիչներ

3 հավի կրծքամիս

6 կտոր պանիր

6 շրջանակ մարինացված արքայախնձոր

100 գ թթվասեր

1/3 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1/3 թ/գ քրքում

1/3 թ/գ կարրի

1/3 թ/գ համեմեի աղացած սերմ

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը երկարությամբ բաժանել 2 մասի, ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, քրքում, կարրի, համեմի աղացած սերմ, 1-ական թ/գ թթվասեր, լավ տարածել

Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր, պանիր և դնել 180-200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում