Նրբահամ, նրբաբույր այս ուտեստը յուրահատուկ գեղեցկություն և թարմություն կփոխանցի ձեր սեղանին: Լցոնած սմբուկ` ջեռոցում

Բաղադրիչներ

2 սմբուկ

50 մլ ձիթայուղ

օրեգանո

աղ

սև պղպեղ

1 գլուխ սոխ

1 գազար

մաղադանոս

125 գ մոցարելլա պանիր

100 գ բրինձ

1 լոլիկ

200 մլ եռման ջուր

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկարությամբ կտրատել, 10 րոպե թողնել աղաջրում, ապա շարել ջեռոցի տապակի մեջ: Ձիթայուղին ավելացնել աղ, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել և 2 կողմից քսել սմբուկների վրա: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Սոխը խորանարդաձև կտրատաել և տապակել ձիթայուղով: Ավելացնել քերած գազար, թողնել 2 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ և թողնել կրակին 10 րոպե

Ավելացնել բրինձ, եռման ջուր, լավ խառնել և թողնել 15 րոպե

Վերցնել կրակից, ավելացնել մանրացրած մաղադանոս, մոցարելլա պանիր, սև պղպեղ, օրեգանո և լավ խառնել

Յուրաքանչյուր սմբուկի մեջ 1-ական ճ/գ խճողակ լցնել, փաթաթել և ամրացնել չոփիկով

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, փաթաթանները շարել, ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում