Բաղադրիչներ
4 հատ խնձոր
50 գ շաքարավազ (ցանկալի է շականակագույն)
1 թ/գ դարչին
20 գ կարագ
40 գ չամիչ
25 գ ընկույզ
180 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Ընկույզը կտրատել, ավելացնել շաքարավազ, չամիչ, դարչին և լավ խառնել
Խնձորների միջուկները հանել, դնել կաղապարի մեջ
Ստացված խորիզից 3-4 թ/գ լցնել յուրաքանչյուր խնձորի մեջ
Յուրաքանչյուրի վրա 1 փոքրիկ կտոր կարագ դնել
180 մլ եռման ջուր լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ