Նռան հատիկներով և տավարի մսով անչափ համեղ աղցան, որն անկասկած դուր կգա ձեր հյուրերին

Բաղադրիչներ

500 գ տավարի խաշած միս

1 հատ փոքր կարմիր սոխ

1 ատամիկ սխտոր

50 գ ընկույզ

6-7 ճ/գ մայոնեզ

1 մեծ նռան հատիկներ

 թարմ համեմ

1 թ/գ սև և կարմիր պղպեղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ խմելի-սունելի

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը բզկտել կամ երկարությամբ կտրատել

Ընկույզը միջին չափով մանրացնել և ավելացնել մսին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, կտրտած համեմը, մանր քերիչով անցկացրած սխտորը

Ավելացնել նռան հատիկների մի մասը, իսկ մյուսն առանձնացնել զարդարելու համար

Ավելացնել մայոնեզ, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, խմելի-սունելի և լավ խառնել

Զարդարեք նռան հատիկներով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում