Նռան կեղևով ցուկատներ, որոնք օգտակար են, համեղ և հրաշալի համադրվում են հատկապես թեյի հետ

Բաղադրիչներ

1 նուռ

100 մլ ջուր

100 գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Նուռը կարտոֆիլի պես մաքրել, կեղևը 3-4 մմ լայնությամբ, երկարաձև կտրատել

Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարավազ, եռացնել մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև ավելացնել նռան կեղևը, թողնել եռա, անջատել կրակը, և 1 ժամ թողնել

Նորից միացնել կրակը, թողնել թույլ կրակին այնքան, մինչև սիրոպը թանձրանա

Հանել կեղևները սիրոպից, դնել սննդային թղթի վրա և թողնել հովանան

Ցուկատները պատրաստ են միանալու թեյի սեղանին )))

Իսկ սիրոպը կարելի է օգտագործել, որպես ըմպելիք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում