Բաղադրիչներ
1-2 խաշած կամ տապակած հավի կրծքամիս
100 գ պանիր
100-150 գ ընկույզ
4-5 ատամիկ սխտոր
3 խաշած ձու
4-5 հատ հազարի տերև
0.5 տուփ մարինացված անանաս
100-150 գ մայոնեզ
սամիթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը, անանասը առանձին- առանձին խորանարդաձև կտրատել

Ընկույզը, ձուն, պանիրն ու սխտորը առանձին- առանձին անցկացնել մանր քերիչով

Մատուցվող ափսեյի մեջ հազարի տերևներ փռել, մայոնեզ քսել

Լցնել հավի կրծքամիսը, համեմել աղով, սև պղպեղով և մայոնեզ քսել

Ավելացնել անանասը, մայոնեզ քսել և ավելացնել սխտորի մի մասը

Ավելացնել ձուն, մայոնեզ քսել և ավելացնել սխտորի մնացած մասը

Ավելացնել ընկույզը, մայոնեզ քսել

Ավելացնել պանիրը` ամբողջությամբ պատելով աղցանը

Աղցանի վրա մայոնեզով խորանարդիկներ անել, յուրաքանչյուրի մեջ մեկական ընկույզ դնել և զարդարել սամիթով` տալով անանասի ձև

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ