Նուրբ և շատ համեղ աղանդեր, որը կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում: Կաթնային աղանդեր

Բաղադրիչներ

500 մլ կաթ

Կիտրոնի կեղև

1 թ/գ վանիլին

3 ձվի դեղնուց

60 գ շաքարավազ

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

30 մլ կաթ

2 հատ թխվածքաբլիթ

Պատրաստման եղանակը

Կաթի մեջ կիտրոնի կեղև լցնել, ավելացնել 1 թ/գ վանիլին, խառնել և դնել կրակին։

Խառնելով եփել 5 րոպե

3 ձվի դեղնուցին ավելացնել 60 գ շաքարավազ

Առանձին տարայի մեջ եգիպտացորենի օսլա լցնել, ավելացնել 30 մլ կաթ

Խառնել, ավելացնել ձվին, լավ խառնել

Կաթը քամել և ավելացնել ձվային զանգվածին

Լավ խառնել, դենլ կրակին, խառնելով եփել 3-4 րոպե (պետք է ստացվի միջին թանձրության զանգված)

Մատուցվող տարայի մեջ 1 թխվածքաբլիթ դնել, ստացված զանգվածից 2- ական շերեփ լցնել և 1 ժամ թողնել սառնարանում

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում