Բաղադրությունը
- 100 գ տարբեր հատապտուղներ,
- 20 գ ժելատին,
- 500 մլ հատապտղային հյութ (կոմպոտ),
- 50 մլ ջուր,
- վանիլին՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Ժելատինը լցնել բաժակի մեջ, վրան սենյակային ջերմաստիճանի ջուր լցնել և 10-15 րոպե թողնել:
Հատապտուները, ըստ ցանկության, կտրել կամ ամբողջական թողնել:
Ձևամանի մեջ ջուր ցանել (շաղ տալ), փռել սննդային տոպրակը, և այդպես դնել սառնարանում:
Ժելատինը տաքացնել: Դրա համար այն 30 վայրկյան դնել միկրոալիքային վառարանում:
Տաք ժելատինը լցնել կոմպոտի մեջ և լավ խառնել, մինչև միասեռ զանգված կդառնա:
Սառը ձևամանի մեջ լցնել կոմպոտով և ժելատինով զանգվածի մի մասը, հատապտուղների մի մասը և հավասարաչափ տարածել: Այսպես մի քանի անգամ կրկնել, մինչև կվերջանան հատապտուղներն ու կոմպոտը, սակայն վերջում անպայման լցնել կոմպոտը:
Աղանդերը դնել սառնարանում 4-5 ժամ:
Ժամեր անց աղանդրեը հանել ձևամանից և դնել մատուցվող ամանի մեջ:
Բարի ախորժակ